երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՏՄ-ն կընդլայնվի նոր անդամներով․ ԵՏՀ

ԵՏՄ-ն կընդլայնվի նոր անդամներով․ ԵՏՀ

Մեր Միության նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է, եւ այս առումով, կարծում եմ, որ մենք կընդլայնվենք նոր անդամներով, միգուցե նախ որպես դիտորդ, իսկ գուցե նաեւ լիարժեք հիմունքներով։ Այս մասին հոկտեմբերի 21-ին Երեւանում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

Նա վստահեցրել է, որ Իրանի, Հնդկաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Ինդոնեզիայի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի նախապատրաստմանն ուղղված հետագա միջազգային համագործակցության հարցերը բավական հաջող են մշակվում։

«ՇՀԿ-ի կողմից եւս լուրջ հետաքրքրություն կա ԵՏՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության հարցում»,-ասել է նա։ 

  • Կիսվել: