չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԵՏՄ-ի շրջանակում առաջնահերթ ուղղություն է սոցիալ-հումանիտար նախագծերի իրականացումը. Փաշինյան

ԵՏՄ-ի շրջանակում առաջնահերթ ուղղություն է սոցիալ-հումանիտար նախագծերի իրականացումը. Փաշինյան

Առաջնահերթ ուղղություն է սոցիալ-հումանիտար նախագծերի իրականացումը Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Այս մասին Ղրղըզստանում ընթացող Եվրասիակամ միջկառավարական խորհրդի նիստում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ տնտեսական աճի ավելացման միջոցները շաղկապված են կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության ոլորտների հարցերի ամբողջ շարքի հետ. «Այս առնչությամբ առաջին պլան են մղվում սոցիալ-հումանիտար նախագծերը ԵՏՄ-ի երկրների միջեւ»։

Փաշինյանը ողջունել է ԵՏՄ-ի եւ ԱՊՀ-ի առաջին երիտասարդական համաժողովի անցկացումը՝ հույս հայտնելով, որ աշխատանքը երիտասարդության հետ ամուր կերպով մտնում է միության օրակարգ, իսկ համաժողովը կդառնա  ակտուալ ձեւաչափ որոշումների ընդունման գործընթացին երիտասարդների ներգրավման համար. «Համաժողովի մասնակիցներից ապագայում կաճեն նոր առաջնորդներ, որոնք կձեւավորեն ԵՏՄ-ի երկրների պետական քաղաքականությունը։ Ընդհանուր առմամբ, հայկական կողմը հաստատում է համագործակցելու պատրաստակամությունը ԵՏՄ-ի երկրների քաղաքացիների բարեկեցության բարելավման ընդհանուր օրակարգի ձեւավորման ոլորտում»։

  • Կիսվել: