ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԵՏՀ նպատակն է վերացնել Հայաստանի համար կարեւոր խոչընդոտները

ԵՏՀ նպատակն է վերացնել Հայաստանի համար կարեւոր խոչընդոտները

ԵԱՏՄ-ում բացառությունների եւ սահմանափակումների հետ կապված այս տարվա օգոստոսին նախանշվել էր 14 համակարգային խոչընդոտներ, որոնք առաջինը պետք է վերացվեն, եւ այդ հարցերը պետք է լուծվեն մինչեւ 2022 թվականը: Այս մասին հոկտեմբերի 18-ին ռուս-հայկական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ ասաց ԵՏՀ ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարարի օգնական Դավիթ Եսայանը:

Հայկական կողմի համար հրատապ խնդիրների շարքում նա նշեց պրոֆեսիոնալ վարորդների ծառայություններից օգտվելու հնարավորությունը:

«Մենք նաեւ կարեւորում ենք ոսկերչական արդյունաբերության զարգացումը, ինչը կրկին մեծ նշանակություն ունի Հայաստանի համար: Ոսկերչական արտադրանքի՝ երրորդ շուկա դուրս բերման ծրագրի շրջանակներում ստեղծվեց Եվրասիական ոսկերչական բյուրոն: Դրա առաջին նախագահը լինելու է Հայաստանի ներկայացուցիչը»,- հավելեց Եսայանը:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում ամենասուր խոչընդոտներն արգելքներն են:

«Այս ուղղությամբ նույնպես ինտենսիվ աշխատանքներ են տարվում: 2021 թվականին ԵԱՏՄ երկրները ռեկորդային թվով խախտումներ վերացրեցին՝ 15. այսինքն՝ Միության երկրները ճշգրտեցին իրենց օրենսդրությունը՝ դրանք հասցնելով ընդհանուր վերազգային հայտարարի»,- եզրափակեց նա:

  • Կիսվել: