հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ԵՏՀ-ն բիզնեսի հետ քննարկում է Օրգանական գյուղատնտեսության զարգացման հեռանկարները

ԵՏՀ-ն բիզնեսի հետ քննարկում է Օրգանական գյուղատնտեսության զարգացման հեռանկարները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության երկրների լիազորված պետական մարմինների և բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ համատեղ "ակտիվորեն մշակում է օրգանական արտադրանքի եվրասիական շուկայի գործունեության ապահովման, տվյալ ոլորտում ԵԱՏՄ իրավունքի ձևավորման հարցերը":

Այս մասին հայտարարել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը՝ մոսկովյան մարզում օրգանական "մ2 Շուլգինո ֆերմա" կատարած աշխատանքային այցի ընթացքում։

Մշակվել է ճանապարհային քարտեզի նախագիծը, որը նախատեսում է միջոցներ, որոնք ուղղված են ԵԱՏՄ-ում օրգանական արտադրանքի ազատ տեղաշարժի, երրորդ երկրների շուկաներ նրա մուտքի ապահովմանը: "Մենք պատրաստ ենք երկխոսության այդ շուկայի բոլոր շահագրգիռ մասնակիցների հետ՝ Միությունում օրգանական արտադրանքի արտադրության կարգավորման և շրջանառության իրավական հիմքերի մշակման համար", – ասել է ԵՏՀ նախարարը:

ԵՏՀ մամուլի ծառայությունը նշում է, որ իրականացվող աշխատանքը կնպաստի Միության երկրների բնակչության հետաքրքրության բարձրացմանն առողջ սննդի մշակույթի նկատմամբ, օրգանական ապրանքների փոխադարձ առևտրի ծավալների ավելացմանը, հողի բերրիության պահպանմանը, գյուղատնտեսության էկոլոգացմանը:

  • Կիսվել: