շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Եթե տնտեսական սահմանափակումները չհանեինք՝ գուցե փակված լիներ ոչ թե 70, այլ 150 հազար աշխատատեղ. Փաշինյան

Եթե տնտեսական սահմանափակումները չհանեինք՝ գուցե փակված լիներ ոչ թե 70, այլ 150 հազար աշխատատեղ. Փաշինյան

Մենք մի քանի օր առաջ արձանագրեցինք, որ ՀՀ-ում ապրիլին համատարած սահմանափակումների շրջանում շուրջ  70 հազար աշխատատեղ փակվել է, սակայն մայիսին դրանից 50 հազարը վերականգնվել է կամ բացվել է: Այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝  փաստորեն արձնագրվեց, որ 20 հազար քաղաքացիներ կան, որոնք կորոնավիրուսի այս շրջանում աշխատանքը կորցրել են և նոր աշխատանք։ չեն գտել. «Մենք որոշեցինք աջակցություն ցուցաբերել այդ մարդկանց: Ընդ որում հույս ունենք, որ աշխատատեղերի վերականգնման այս պրոցեսը կշարունակվի»։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ ապրիլին արդեն արձանագրել են՝ տնտեսությունը գահավիժում է և ինչքան էլ ծանր լիներ, որոշեցին, որ տնտեսական սահմանափակումները վերացնելու ճանապարհով գնան:

«Եթե այդ որոշումը չկայացնեինք, գուցե մայիսի արդյունքներով արդեն փակված լիներ ոչ թե 70 հազար, այլ 150 հազար աշխատատեղ: Կարևոր է, որ կարողանանք ի վիճակի լինեն չվերադառնալ լոքդաունի, որովհետև դա հանգեցնում է տասնյակ հազարավոր աշխատատեղերի փակման՝ իրենց տնտեսական ու սոցիալական հետեւանքներով: Դա նշանակում է, որ նաև հարկերի հավաքագրման առումով խնդիրները խորանալ,ինչը կնշանակի, որ խնդիրներ կարող ենք ունենալ այդ թվում առողջապահության ոլորտի ֆինանսավորման առումով»,- ընդգծեց վարչապետը։

  • Կիսվել: