հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե ոսպի և հնդկաձավարի գները բարձրանում են, ապա կարող ենք ընտրել դրա փոխարինիչները․ նախարար

Եթե ոսպի և հնդկաձավարի գները բարձրանում են, ապա կարող ենք ընտրել դրա փոխարինիչները․ նախարար

Հայաստանում պարենային որոշ ապրանքների թանկացումներ հնարավոր են։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե կառավարությունը  խոտսացել էր, որ պարենային ապրանքների գները չեն բարձրանա, մինչդեռ արդեն զագլի գնաճ կա։

«Խուճապի պետք չէ մատնվել։ Հնդկաձավարի դեպքում արտաքին շուկաներում, անկախ կորոնավիրուսի տարածումից, եղել է գնաճ, բայց խուճապի մատնվելու որևէ առիթ, պատճառ այ պահին չկա: Կլինեն որոշակի գնային տատանումներ, պետք է դրան հանգիստ վերաբերվել, եթե մենք տեսնում ենք՝ ոսպի և հնդկաձավարի գները բարձրանում են, ապա մենք՝ որպես սպառողներ, կարող ենք ընտրել մյուս փոխարինիչները, որոնք առկա են, հասանելի են, այդպիսով առհասարակ նաև շուկան է կարգավորվում»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ թանկացումը պայմանավորված չէ միայն ներհայաստանյան գործոններով, քանի որ այդ ապրանքները հիմնականում ներկրվում են ու դրանց գները բարձրացել են արտաքին շուկաներում, մասնավորապես` Ռուսաստանում. «Երբ մենք անցյալ շաբաթվա վերջում քննարկում էինք այդ հարցը մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների  հետ, եղավ պարզաբանում, որ հնդկաձավարի գները ՌԴ-ում սկսել էին բարձրանալ մինչև կորոնավիրուսի ազդեցությունը։ Դա պայմանավորված է շուկայով»։

 

  • Կիսվել: