երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Եթե մեր հարցը չլուծին, պալատկաները խփելու ենք Նիկոլի տան դիմաց, մնանք. պռոշյանցիները որոշեցին բացել ճանապարհը

Եթե մեր հարցը չլուծին, պալատկաները խփելու ենք Նիկոլի տան դիմաց, մնանք. պռոշյանցիները որոշեցին բացել ճանապարհը

Շուրջ 2 ժամ անց պռոշյանցիները համաձայնվեցին բացել Երեւան-Աշտարակ ճանապարհը, քանի որ նրանց խոստացան՝ մինչեւ հարցի լուծումը կգործի թիվ 25 համարի երթուղին:

«Եթե երկուշաբթի մեր հարցին դրական լուծում չտվեցին, պալատկաները խփելու ենք Նիկոլի տան առաջ, մնանք»,- ասաց բնակիչներից մեկը:

Ապրիլի 7-ին ժամը 17,30-ին պռոշյանցիներին կհանդիպի ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Այժմ պռոշյանցիները գնում են համայնքապետարան՝ որոշելու, թե իրենցից ովքեր կմասնակցեն հանդիպմանը:

Քաղաքացիները բողոքում են տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և նոր՝ ավելի թանկ երթուղու դեմ։ Նշենք, որ նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը 250 և 200 դրամ արժեքով։

  • Կիսվել: