հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Եթե մենք տալիս ենք Մեղրիի երկաթուղին՝ Ադրբեջանի կողմից շահագործման համար, ապա դա մեր շահերին հակասում է. Աղաջանյան

Եթե մենք տալիս ենք Մեղրիի երկաթուղին՝ Ադրբեջանի կողմից շահագործման համար, ապա դա մեր շահերին հակասում է. Աղաջանյան

Հնարավոր է, որ լինեն խորհրդակցություններ, բայց ոչ մի կոնկրետ գործողություն, քայլ ճանապարհների ապաշրջափակման, վերաբացման կամ նորերի կառուցման ուղղությամբ չի կարող լինել, քանի դեռ ռազմագերիների վերադարձի հարցը չի լուծվել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՛՛Ապավեն՛՛ բեռնափոխադրող ընկերության ղեկավար Գագիկ Աղաջանյանը՝ անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը:

Նա նշեց, որ չի կարող լինել տնտեսական համագործակցություն, երբ այդպիսի զգայուն հարցում, ինչպիսին է գերիների կամ աճյունների վերադարձը, չենք կարողանում ընդհանուր հայտարարի գալ:

Ասուլիսի բանախոսն անդրադարձավ ճանապարհների ապաշրջափակման հետ կապված մտահոգություններին և ասաց, որ առաջին հայացքից թվում է, որ ոչ մի վատ բան չկա ճանապարհ բացվելու մեջ։ ՛՛Բայց մեր դեպքում ես կողմ եմ, որ ամեն մի ճանապարհ կոնկրետ դիտարկվի, քննարկվի դրա վերագործարկման նպատակահարմարությունը, նրա դերը, նշանակությունը մեր տնտեսության մեջ: Ասել, որ դե ճանապարհ բացվելը բոլորի համար լավ է, ես չեմ կիսում այդ տեսակետը: Օրինակ, ճանապարհ կա, որը մեզ տանում է վերջնական ճանապարհային մեկուսացման՛՛,-նշեց նա:

Աղաջանյանը վստահ է՝ այսօր դեռ վաղ է քննարկել Հորադիզ-Մեղրի-Նախիջևան-Երևան հաղորդակցության մասին խոսելը։

՛՛Դա վերջին թեման է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման առումով մեզ համար անթույլատրելի է դա քննարկելը: Եթե խոսքը տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին է, ապա մենք այսօր ունենք կոմունիկացիաներ, որոնք հենց այսօր կարող են շահագործվել, ինչո՞ւ դա թողած՝ խոսում են նոր ճանապարհների կառուցման մասին:

Այսինքն՝ Հորադիզից մինչ Հայաստանի սահման ճանապարհը չի վերականգնվում, այլ կառուցվելու է նոր ճանապարհ: Եթե մենք տալիս ենք Մեղրիի երկաթուղին, իրենց կողմից շահագործման համար, ապա դա մեր շահերին հակասում է՛՛,-ասաց նա:

 

 

  • Կիսվել: