երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Եթե Ֆինանսների նախարարությունը տեսնում է, որ տեխնոլոգիան մրցունակ չէ, ապա պետք է ունենա արգելք դնելու իրավունք․ Խ․ Սուքիասյան

Եթե Ֆինանսների նախարարությունը տեսնում է, որ տեխնոլոգիան մրցունակ չէ, ապա պետք է ունենա արգելք դնելու իրավունք․ Խ․ Սուքիասյան

ՀՀ-ում կարող է  այս կամ այն որոշումը կայացվի, որով ոչ արդիական և մրցունակ տեխնոլոգիաների համար գումար հատկացվի․ սա մահացող գործիք է, որը չի կարող մրցունակ լինել։ Ես լսել եմ, որ ՀՀ-ում ցանկանում են գազով ավտոբուս բերել, որը, այո՛, 2015 թ․-ին շատ լավ տարբերակ էր։ Բյուջեի ծախսային մասին անդրադառնալով՝ նշեց ՔՊ խմբակցության  պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ խոսքն ուղղելով  նույն խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին։

«Անհրաժեշտ է այնպիսի կետ ունենալ, որով եթե Ֆինանսների նախարարությունը տեսնում է, որ դա մրցունակ չէ, արդիական չէ և ապագայում խնդիր է առաջացնելու, ապա ունենան վետոյի իրավունք»։

Սրան ի պատասխան՝ Թունյանը ասաց, որ ամեն ինչ այս տրամաբանությամբ էլ պիտի կատարվի, պետք է ունենալ ռազմավարություն, դրանից բխող նպատակներ, նպատակներից բխող բյուջե․ դա պետք է նախարարությունները ներկայացնեն Ֆինանսների նախարարությանը, որն էլ նայի՝ ինչքանով է այն արդիական և արժե ֆինանսավորում տալ։

Սուքիասյանը կարևորեց այն, որ այս ամենի համար պետք է մասնագիտական կառույցի հետ ամենօրյա փորձագիտական աշխատանք, որին ի պատասխան՝ Թունյանը կարևորեց այս փորձագետների աշխատավարձի հարցը։

  • Կիսվել: