չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Եթե այլ երկրում քաղաքացին վճարել է հարկերը, Հայաստանում երկրորդ անգամ հարկային պարտավորություն չի առաջադրելու. նախարար

Եթե այլ երկրում քաղաքացին վճարել է հարկերը, Հայաստանում երկրորդ անգամ հարկային պարտավորություն չի առաջադրելու. նախարար

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազարյանն այսօր ԱԺ-ում տեղի ունեցած  Տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում անդրադարձավ հանընդհանուր հայտարարագրմանը՝ պատասխանելով  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին։

Պատգամավորը նշեց, որ հայտարարագրման հարցը պետք է հանրային լայն քննարկման դրվի և հարց բարձրացրեց, թե արդյոք և ՀՀ քաղաքացիները պետք է պարտավորություն ունենան ներկայացնել հայտարարագիր, թե միայն մշտապես ՀՀ-ում բնակվողները:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց՝ եկամուտների համատարած հայտարարագրման քննարկվող նախաձեռնության համատեքստում ենթադրվոմ է, որ ՀՀ քաղաքացիների, ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիները, ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք և փախստականի կարգավիճակ ունեցողները պետք է լինեն հայտարարագիր ներկայացնող:

«Նպատակը շատ տրամաբանական է, դա տևական ժամանակ է՝ ինչ քննարկում ենք և հիմա կարծում ենք՝ մենք պատրաստ ենք այն իրականություն դարձնել»,- ընդգծեց նա։

Արկադի Խաչատրյանն ասաց, որ մեր հայրենակիցների բավականին զգալի մասը, հարյուր հազարավոր մարդիկ երկքաղաքացի են, հետևաբար, երբ նրանց էլ դարձնում ենք համատարած հայտարարագրման սուբյեկտներ, սա շատ հարցեր է առաջացնում:

«Արդյոք սա չի՞ տարածվում արտագնա աշխատանքի մեկնողների վրա»,- հարցրեց նա։

Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ չի ցանկանում տպավորություն ձևավորվի, թե այս համակարգի ներդրմամբ հարկվելու են այն եկամուտները, որոնք հարկման ենթակա չեն:

«Նույն քաղաքացիները, որոնք այլ երկրում վճարելու են այդ հարկերը, այստեղ երկրորդ անգամ հարկային պարտավորություն չի առաջադրելու»,- ընդգծեց նա:

 

 

  

  • Կիսվել: