երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Էս պահին հսկիչներ չկան տրանսպորտում, որ տուգանքներ գրեն, բայց շուտով կլինեն. տրանսպորտի վարչության պետ

Էս պահին հսկիչներ չկան տրանսպորտում, որ տուգանքներ գրեն, բայց շուտով կլինեն. տրանսպորտի վարչության պետ

Այս պահին տրանսպորտում հսկիչներ չկան, որոնք արձանագրում են խախտումները: Այս մասին, այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետարանի աշխտակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը:

Հարցին՝ բա ո՞նց եք վերահսկելու, որ մարդիկ վճարեն, նա պատասխանեց. «Ներկայումս  աշխատանքներ տարվում են այդ  մասով, առաջիկա քայլերի մասին կհայտարարվի: Այս պահին հսկիչներ չկան, որոնք տուգանքներ են դուրս գրում։ Այո, կան մարդիկ, որ հետևում են աշխատանքին, մարդկանց օգնում են, դրանք հսկիչներ չեն, քաղաքապետարանի հասարակական կարգի աշխատողներն են, որոնք զուտ մոնիտորինգ են իրականացնում»:

Անդրադառնալով տրանսպորտում խցկված երթեւեկելու խնդրին, Վազգեն Հարությունյանն ասաց. «Այդ մասով խնդիր կար հունվար ամսվա ընթացքում, հիմա բավականին կարգավորված է, նման խնդիր պետք է չլինի։  Կար խնդիր վարորդների հավաքագրման հետ կապված, քանի որ 171 նոր ավտոբուս էինք մտցրել երթուղիներ: Հիմա խնդիրը գրեթե կարգավորված է և երթուղիներում պակաս շարժակազմ այս պահին մեծ մասամբ չկա»:

Հարցին՝  ձեր կարծիքով տրանսպորտի բոյկոտը ստացվե՞լ է, թե չի ստացվել, նա արձագանքեց. «Ես ուղեվարձի հավագրման թվերին չեմ տիրապետում: Դա ֆինանսական վարչությունն է տիրապետում»:

  • Կիսվել: