Ես կուզեմ, որ բարձր լինի թոշակները, իսկ բարձր լինելու համար Էկոնոմիկայի նախարարության բաժնի պետը չպետք է ստանա 200,000 դրամ․ Գևորգ Պապոյան
Ես կուզեմ, որ շատ բարձր լինի թոշակները, իսկ որպեսզի շատ բարձր լինի, Էկոնոմիկայի նախարարության բաժնի կամ վարչության պետը չպետք է ստանա 200,000 դրամ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«200,000 դրամ ստացող պաշտոնյան չի կարող այնպես անել, որ մեր տատիկի աշխատավարձը ամեն տարի ավելանա 10,000 դրամով: Եթե ստանում են 400,000 դրամ, ապա լավ են աշխատում, պրոֆեսիոնալ մասնագետներ են հավաքվում: 667,000 մարդու համար 10,000 դրամ կենսաթոշակ բարձրացնելը արժի 75 միլիարդ դրամ: Եթե 75 միլիարդ դրամի համար պետք է օրինակ՝ 1 մլրդ դրամի պարգևատրում տալ 5,000 մարդու, դա պետք է տալ: Եթե ես իմանամ, որ մի հատ էլ 1 մլրդ տամ, 75 մլրդ կստեղծվի, հաստատ ես կառաջարկեմ, ու որ քաղաքական ուժն էլ դա իմանա ու առաջարկի, մեր ժողովուրդը կգնա իրեն կքվեարկի»,- նշել է նա:


