Ես չեմ կարող ամեն օր զանգել ու ասել՝ երեկ, որ հանձնարարեցի, արվո՞ւմ է, թե՞ չի արվում.Փաշինյանը բարկացավ նախարարների վրա
Շատ կարևոր է, որ ներդրողը, եթե որևէ հողակտորի վրա ներդրում է անում, ունենա վերջին ժամանակաշրջանի եղանակային ոչ թե կանխատեսումը, այլ ինչ եղանակ է գրանցվել, եղանակային ինչ շրջափուլեր կան, տեղումների քանակ: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, կառավարության նիստում «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» քննարկմանն ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հետաքրքրվեց՝ այդ պրոցեսը գնո՞ւմ է, գնման գործընթացը տեղի՞ է ունենում։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ասաց, որ իր ունեցած վերջին տեղեղություններով, ֆինանսավորման որոշակի հնարավարություններ կան, նաև միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատում են այդ գործիքները հնարավորինս շուտ ունենաալու համար։
Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այս հարցերի պատասխանները պետք է լինեին։ Հիմա շրջակա միջավայրի նախարարի պատասխանն էլ ինձ դուր չեղավ՝ ոնց որ հնարավարություն կա ֆինանսավորման և այլն և այլն։ Հիմա որ գնանք, կպարզվի, որ կա, բայց այդքան էլ լավ չի, ամբողջական չէ, չնայած հանրային ներդրումների կոմիտում քննարկել ենք, կադաստրի կոմիտեի անցած տարվա տարեկան հաշվետվության ժամանակ հստակ հանձնարարական տրվել է, որ ամեն նախարարւթյուն իր հետ կապված շերտերի հնարավորություններն ուսումնասիրի, այդ շերտերը գույքագրի, դրանք լացնելու որոշումներ կայացնի:
Հիմա պատահական անդրադառնում ենք, եկել ու ասում եք՝ «հա երևի, դե կարող է, ճիշտ է սենց անել»։ Ժողովուրդ ջան, այդ ամենն ասված, հանձնարարված է։ Ես հստակ պատասխաններ եմ ակնկալում: Ես կոնկրետ պատասխաններ եմ սպասում, կոնկրետ ժամկետներով, ինձ ասեք երբ է, ինչ է, ոնց է: Ես չեմ կարող ամեն օր զանգել ու ասել՝ երեկ, որ հանձնարարեցի, արվո՞ւմ է, թե՞ չի արվում։ Այս ռեժիմով աշխատել չի լինի, ինձ կոնկրետ պատասխան կտաք»,-նշեց Փաշինյանը։