ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երթուղային ավտոբուսները շաբաթական 2 անգամ Գորիսից կմեկնեն Որոտան, Բարձրավան և Շուռնուխ

Երթուղային ավտոբուսները շաբաթական 2 անգամ Գորիսից կմեկնեն Որոտան, Բարձրավան և Շուռնուխ

 Երթուղային ավտոբուսները մայիսի 11-ից շաբաթական 2 անգամ Գորիսից անվճար հիմունքներով կմեկնեն սահմանամերձ Որոտան, Բարձրավան և Շուռնուխ։ Տեղեկությունը հայտնում է Գորիսի համայնքապետարանը։
 
Նշվում է, որ ավտոբուսները կմեկնեն Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակից երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 07։30-ին և 15։00-ին:
Կապահովվի նաև մեկնողների վերադարձը։

  • Կիսվել: