երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երեւանը կհամալրվի 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսով

Երեւանը կհամալրվի 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսով

Երեւանում տրոլեյբուսների, այնպես էլ համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունն ապահովելու համար կկառուցվի շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայան:

Այս մասին նշվել է այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Զեկուցվել է, որ կայանի ձեռքբերման մրցույթն արդեն կայացել է:

Բացի այդ, համայնքային միջոցներով «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կհամալրվի 15 տրոլեյբուսով: Շարժակազմի ձեռքբերման մրցույն արդեն կայացել է, կա հաղթող: Հարկ է նշել, որ համայնքը նախանշում է ևս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսի ձեռքբերում:

  • Կիսվել: