շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանում անցկացվել է Հայ-չեխական գործարար համաժողով

Երևանում անցկացվել է Հայ-չեխական գործարար համաժողով

Հունվարի 31-ին Երևանում անց է կացվել Հայ-չեխական գործարար համաժողով, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Համաժողովի ընթացքում Ռաֆայել Գևորգյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։

«Հայաստանի և Չեխիայի տնտեսական կապերը տարեցտարի ընդլայնվում են։ Երկու երկրների միջև առևտրաշրջանռությունը գնալով ավելանում է, ինչի մասին են վկայում նաև վիճակագրական ցուցանիշները։ Մենք ձգտում ենք էլ ավելի զարգացնել տնտեսական գործակցությունը», - նշել է Ռաֆայել Գևորգյանը։

Նախարարի տեղակալը նաև հավելել է, որ չեխական ընկերությունների համար սա լավ հնարավորություն է՝ ծանոթանալու ենթակառուցվածքների, դպրոցների զարգացման և միջազգային գործընկերների հետ դիտարկվող այլ նախագծերի հետ։

Համաժողովի բացմանը հաջորդած B2B ձևաչափով հանդիպումների ընթացքում գործարարները քննարկել են գործակցության հնարավորությունները՝ մասնավորապես ՏՏ ոլորտում։

  • Կիսվել: