շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երեւանում 473 վերելակները փոխելու համար հատկացվել է 12 մլն դոլար

Երեւանում 473 վերելակները փոխելու համար հատկացվել է 12 մլն դոլար

4,7 մլրդ դրամ (մոտ 12 մլն դոլար- խմբ.) է հատկացվել բազմաբնակարան տներում 473 վերելակները փոխելու համար։ Այս որոշումն ապրիլի 18-ին ընդուվել է Երեւանի ավագանու նիստում։

Ընդհանուր առմամբ, կառավարությունը Երեւանի քաղաքապետարանին հատկացրել է ավելի քան 10 մլրդ դրամ կապիտալ ծախսերի, այդ թվում մետրոպոլիտենի օդափոխման համակարգը փոխելու համար։

Այդ միջոցներով նախատեսվում է նաեւ ապահովել Նոր Խարբերդ թաղամասի 250 տների գազամատակարարումը, պուրակների հիմնումն ու բարեկարգումը, մանկապարտեզների նորոգումն ու բարեկարգումը, ճանապարհների կառուցումն ու նորոգումը եւ այլն։

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հավաստիացրել է, որ մինչեւ 2025թ. քաղաքում չնորոգված մանկապարտեզ չի մնա։

Նա ավելացրել է, որ այս ոլորտում նման ծավալի աշխատանքներ չեն իրականացվել խորհրդային ժամանակներից։

  • Կիսվել: