երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քաղաքային իշխանությունը քայլեր է ձեռնարկում խելացի համակարգերի ներդրման ուղղությամբ. Հրաչյա Սարգսյան

Քաղաքային իշխանությունը քայլեր է ձեռնարկում խելացի համակարգերի ներդրման ուղղությամբ. Հրաչյա Սարգսյան

Երթևեկության կազմակերպումն առավել անվտանգ ու կանոնակարգված դարձնելու նպատակով էլեկտրոնային համակարգերի ներդրման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և չինական «Հայսենս» (Hisense) ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Քաղաքապետն ընդգծել է, որ քաղաքային իշխանությունը հետաքրքրված է և ուսումնասիրում է նոր տեխնոլոգիական լուծումներն ու քայլեր ձեռնարկում խելացի համակարգերի ներդրման ուղղությամբ:

Մերձավոր արևելքում «Հայսենս»-ի վաճառքի տնօրեն Էթան Մային և լուծումների գլխավոր պատասխանատու Ֆրենկի Յանգն, ներկայացնելով ընկերության աշխատանքը նշել են, որ ավելի քան 25 տարվա փորձի շնորհիվ Չինաստանի խոշոր քաղաքների մեծ մասի, այդ թվում Պեկինի երթևեկությունը կազմակերպվում է հենց ընկերության խելացի համակարգերով: Հյուրերը ներկայացրել են նաև Երևանում կատարված որոշակի ուսումնասիրությունները:

Լուսացույցերի թողունակության ռացիոնալ կառավարումը թույլ կտա ավելացնել միջին արագությունը՝ միաժամանակ բարձրացնելով երթևեկության անվտանգությունը: Մասնագետները նաև համոզմունք են հայտնել, որ նոր համակարգի ներդրումը էապես կնպաստի քաղաքի էկոլոգիական խնդրի լուծմանը:

Возможно, это изображение 2 человека, люди сидят и в помещении

Возможно, это изображение 6 человек, люди стоят, люди сидят и в помещении

Возможно, это изображение 4 человека, люди стоят, костюм и в помещении

 

Возможно, это изображение гора, небо и текст

Возможно, это изображение 2 человека, люди стоят и в помещении

Возможно, это изображение 6 человек, люди стоят и в помещении

 

Возможно, это изображение небо и небоскреб

Возможно, это изображение текст «P and created smart new living city solutions featuring family communities GrOUUST thuth»

 

  • Կիսվել: