հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա» ՓԲԸ-ն 50 աշխատատեղ է ստեղծում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար

«Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա» ՓԲԸ-ն 50 աշխատատեղ է ստեղծում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար

«Երևանի ոսկերչական ֆաբրիկան» տեղեկացնում է, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների աշխատանքի ապահովման, հանրային ինտեգրման ու սոցիալական բեռի թեթևացման կարիքները՝ ընկերությունը որոշում է ընդունել ներկա փուլում նրանց համար ստեղծել լրացուցիչ 50 աշխատատեղ։ Աշխատատեղերը հասանելի կլինեն ինչպես որոշակի մասնագիտական փորձ ունեցող, այնպես էլ ոսկերչության ոլորտում աշխատելու ցանկություն ունեցող անձանց համար։

«Երևանի ոսկերչական ֆաբրիկան» կիրականացնի նաև աշխատանքի անցնող անձանց ուսուցումն ու վերապատրաստումը։

Հետաքրքված բոլոր անձինք կարող են դիմել

+374 99 584572 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային հասցեով։

 

  • Կիսվել: