երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենն այցելել է լավագույն մոդելը համարվող Բիլբաոյի մետրոպոլիտեն. Այն ունի 48 կայարան

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենն այցելել է լավագույն մոդելը համարվող Բիլբաոյի մետրոպոլիտեն. Այն ունի 48 կայարան

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը շարունակում է  աշխատանքային  այցը Իսպանիա։

Մետրոպոլիտենից հայտնում են, որ աշխատանքային այցի ընթացքում Բաբկեն Սեդրակյանն այցելել է նոր սերնդի քաղաքային տրանսպորտի լավագույն մոդելը համարվող Բիլբաոյի մետրոպոլիտեն։ Մետրոպոլիտենն ունի 48 կայարան և 50կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ։

Հանդիպման ընթացքում մետրոպոլիտենի տնօրինությունը ներկայացրել է Բիլբաոյի մետրոպոլիտենի ընդհանուր կառուցվածքը, կարգավարական կենտրոնի ավտոմատացման կարգը, շարժակազմերի քանակը, աշխատաժամերն ու գրաֆիկը և ընդգծել, որ Բիլբաոյի մետրոն Իսպանիայում ուղևորափոխադրումների քանակով համարվում է 4-րդ մետրոպոլիտենը՝ Մադրիդի, Բարսելոնայի և Վալենսիայի մետրոպոլիտեններից հետո․ տարեկան Բիլբաոյի մետրոպոլիտենը տեղափխում է 95 մլն․ ուղևոր։

Այցի ընթացքում քննարկվել են համագործակցության ուղղությունները և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ նման փոխայցերը հնարավորություն կտան բարձրաձայնելու և լուծում տալու առաջացած համակարգային խնդիրներին։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ կապ պահպանել մեկնարկած քննարկումները շարունակելու և գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։

  • Կիսվել: