շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Երևանի մետրոպոլիտեն. գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները

Երևանի մետրոպոլիտեն. գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները

Ավելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր կատարվում է շարժասանդուղքների փոխարինում: Գործընթացը մի քանի կայարաններում արդեն ավարտվել է: Ընթացքի մեջ են «Սասունցի Դավիթ», առաջիկայում նաև՝ «Զորավար Անդրանիկ» կայարանում շարժասանդուղքների նորացման աշխատանքները:

Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման համար: Հաճախ չերևացող այս աշխատանքների հիմնական նպատակը երևանյան մետրոյի ու ուղևորների անվտանգությունն է:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: