երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Երևանի բյուջեով բակերի հիմնանորոգման և կառուցման այս տարվա տվյալները ռեկորդային են. Ավինյան

Երևանի բյուջեով բակերի հիմնանորոգման և կառուցման այս տարվա տվյալները ռեկորդային են. Ավինյան

Երևանի բյուջեով բակերի հիմնանորոգման և կառուցման այս տարվա տվյալները ռեկորդային են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
 
«Ինչպես նշեցի երեկ՝ գործակարգավարական նիստի ժամանակ, մենք արդեն իսկ ունենք մեկնարկող պիլոտային ծրագիր՝ բակերի բարեկարգման, ավտոտնակներից ազատման համար։
Արդեն իսկ մեկնարկած բարեկարգումների շնորհիվ կիրականացվեն աննախադեպ թվով՝ 210 բակային տարածքների վերանորոգման աշխատանքներ։
 
Կատարվող աշխատանքները Երևանի բակերում հաստատապես կկրեն շարունակական բնույթ»,- գրել է Ավինյանը։

  • Կիսվել: