հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երեւանի 4-րդ աստիճանի բոլոր 13 վթարային բնակելիների խնդրի լուծումները կան. Տիգրան Ավինյան

Երեւանի 4-րդ աստիճանի բոլոր 13 վթարային բնակելիների խնդրի լուծումները կան. Տիգրան Ավինյան

Երեւանի 4-րդ աստիճանի բոլոր 13 վթարային բնակելիների խնդրի լուծումները կան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա ավելացրել է, որ եկող տարի գործնական աշխատանքները կսկսվեն, մասնավորապես, Աջափնյակում։

«Ծրագիրն իրականացվում է կառուցապատողների հետ միասին։ Արցախի փողոցի բնակիչների խնդիրը փաստորեն կլուծվի բնակարաններ գնելու միջոցով»,- նշել է Ավինյանը։

Պաշտոնյան տեղեկացրել է, որ Երեւանում կան նաեւ 3-րդ աստիճանի վթարային 120 բնակելիներ։

Նա հավաստիացրել է, որ այդ խնդրի լուծման համար կիրականացվի համակարգային ծրագիր։

Նրա խոսքով՝ քաղաքի իշխանությունները կշարունակեն անզիջում պայքարը պատմամշակութային շենքերի տարածքների կրպակների դեմ։

«Մենք կգտնենք միջոց եւ կհանենք կրպակները, որոնք գտնվում են պատմամշակությաին շենքերի տարածքում»,- ասել է Ավինյանը։

  • Կիսվել: