ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Երևան մոլ»-ը որոշ ժամանակ չի գործի

«Երևան մոլ»-ը որոշ ժամանակ չի գործի

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով «Երևան մոլ»-ը որոշում է կայացրել մարտի 16-23-ը ժամակավորապես փակվելու մասին։ Մասնավորապես, չեն գործելու  Երևան Մոլի կազմում գտնվող Կինոպարկ Կինոթատրոնը և Նավապետ Քիդ զվարճանքի կենտրոնը, սակայն բաց կլինի Քարֆուր սուպերմարկետը՝ սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը չսահամանափակելու նպատակով։ 

«Երևան Մոլի այս որոշման արդյունքում չի անտեսվելու նաև իր տարածքում գործող վարձակալների գործարար բարօրությունը։

Երևան Մոլի վերաբացման կամ անհրաժեշտության դեպքում փակ լինելու ժամկետի երկարաձգման մասին կտեղեկացվի ավելի ուշ։

Եղեք առողջ և պահպանեք անվտանգության առաջնային կանոնները»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: