ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երեկ ամբողջ Կասկադի ռեստորանները, սրճարանները փակվեցին, պետք է հասկանալ, որ պարետատան կանոնների խախտումը բերելու է պատասխանատվության. վարչապետ

Երեկ ամբողջ Կասկադի ռեստորանները, սրճարանները փակվեցին, պետք է հասկանալ, որ պարետատան կանոնների խախտումը բերելու է պատասխանատվության. վարչապետ

Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում վարչապետ Փաշինյանը , դիմելով քաղաքացիներին, ասաց, որ կորոնացվիրուսային իրավիճակի հետ կապված այն կանոնները, որոնք սահմանել են,, իրենք նույնպես խստորեն պահպանում են:

Նա նշեց, որ այս ընթացքում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հիմնարկ-ձեռնարկություններ են փակվել: «Հարյուրավոր քաղաքացիներ տուգանվել են, հաևրյուրավոր ավտոմեքենաների վարորդներ են տուգանվել եւ տարվել տուգանային հրապարակ: Այսօրվանից մենք ռեյդերի պրակտիկ ենք կիրառում: Այսօր, օրինակ, միայն մի վարչական շրջանում երկու ժամվա գործողության ընթացքում 35 տաքսի է ենթարկվել պատասխանատվության, տրանսպորտի տասնյակ միջոցների վարորդներ են ենթարկվել պատասխանատվության:

Երեկ գործնականում ամբողջ Կասկադի ռեստորանները, սրճարանները փակվեցին: Այս առումով գնալու ենք խիստ միջոցների: Բոլորը պետք է հասկանան, որ պարետատան կանոնների խախտումը բերելու է պատասխանատվության: Սրա նպատակը ոչ թե պատժելն է, այլ նպաստելը, որ քաղաքացիական գիտակցության բարձրանա»,-ասաց վարչապետը:

Պարետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց. ՛՛Վերջին օրերին սահմանափակումները տնտեսվարողների նկատմամբ ծավալային առումով շեշտակի աճել են: Մենք սահմանեցինք 12 ոլորտային կանոնները տնտեսական գործունեության տեսակների համար: Մենք մոտավորապես օրական սահմանափակումներ կիրառում ենք 100-ից ավելի տնտեսվարողների մոտ: Հուսով եմ, որ այս թիվը ժամանակի ընթացքում կնվազի՛՛:

  • Կիսվել: