շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երբ մալուխը ձեռքին Հաշվեքննիչ պալատի նախագահն ասեր՝ փող եք լափել, նախկինների պես կասեինք՝ ձենդ կտրի. Ալեքսանյան

Երբ մալուխը ձեռքին Հաշվեքննիչ պալատի նախագահն ասեր՝ փող եք լափել, նախկինների պես կասեինք՝ ձենդ կտրի. Ալեքսանյան

Վերջին օրերին, նույնիսկ այս ամբիոնից, հեգնական բան է հնչում՝ «գնացեք կախիչ ու խողովակ ստուգեք, պետական կառավարման հետ գործ չունեք»: Այս մասին այսօր հայտարարությունների ժամին ասաց իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Սա գիտե՞ք ինչի համար է հնչում, հնչում է այն պատճառով, որ 2021 թ-ին մենք խոստացել ենք հիմնանորոգել կամ կառուցել 300 դպրոց ու 500 մանկապարտեզ, խոստացել ենք ու անում ենք, դրանով ենք զբաղված։

Այն համայքները, որտեղ տարիներ շարունակ դպրոցի փոխարեն ինչ-որ գոմ հիշեցնող սենյակ է եղել, այդ սենյակի փոխարեն ամբողջական դպրոցներ ենք կառուցում։ Այն համայնքները, որտեղ առհասարակ մանկապարտեզ բառը ֆիլմից տեսարան է հիշեցրել, այդտեղ մանկապարտեզ ենք կառուցում: Համայնքներ կան, որտեղ մարդիկ 30 տարի ջուր չեն ունեցել, գնացել են դույլով կողքի գյուղից են ջուր բերել, այնտեղ խողովակ ենք անցկացնում: Դրա համար են ասում՝ գնացեք կախիչ ու խողովակ ստուգեք»,- ասաց Ալեքսանյանը։

Վերջինս նշեց, որ իրենց իշխանության քաղաքական թիմի խնդիրը գործը նորմալ անելն է. «Մեր իշխանության քաղաքական խնդիրը, ի տարբերություն ընդդիմադիր երկու քաղաքական ուժերի, ոչ թե փող լափելն է, այլ գործը նորմալ անելն է։ Եթե մեր նպատակը լինի փող լափելը, մենք ոչ թե կգնանք ու այդ թերությունն ինքներս կգտնենք, այլ այս ամբիոնից, երբ Հաշվեքննիչ պալատի նախագահը մալուխը ձեռքը գալիս ասում է՝ էս մալուխի մեջ փող եք լափել, նախկին իշխանությունների պես կասենք՝ ձենդ կտրի:

Մենք խոստացել ենք կառուցել դպրոց, մենք կառուցում ենք դպրոց, այնտեղ լինում է թերություն, այդ թերությունը գտնում ենք։ Այս ամենի մեջ մի հարց է մնում ընդամենը, սիրելի ընդդիմություն, դուք ինչի՞ համար եք, երեքշաբթի օրերը պաթոսախեղդ, ոչինչ չասող  ելույթների՞»,- ասաց իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

  • Կիսվել: