ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Երբ ի վերջո Երևանը կունենա արդիական աղբավայրերեր. «12 առաջարկ ենք ստացել, մեծ աղբավայրեր չեն լինի»

Երբ ի վերջո Երևանը կունենա արդիական աղբավայրերեր. «12 առաջարկ ենք ստացել, մեծ աղբավայրեր չեն լինի»

Բազմաթիվ քննարկումների արդյունքում ի վերջո հանգել ենք այն եզրակացության, որ նպատակահարմար ենք գտնում ունենալ սանիտարական աղբավայր, ոչ այն մեծ ծավալով, որը հիմա է գործում: Այս մասին, այսօր Երեւանի ավագանու նիստում նշեց Բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը:

«Այսինքն բջիջների են բաժանվում իրական սանիտարական աղբավայրերը: Մեկ կամ երկու բջիջ այս մեկը փակելուց առաջ պետք է ունենալ, որովհետև հիմնական շեշտը որոշվել է դնել բնապահպանական և ամբողջ աշխարհում այս պահին ընդունված աղբի վերամշակման կայանի ներդրման վրա: Դրանց հիմնական մասը աշխատում է Waste to Energy, այսինքն աղբից էներգիա ստանալու ուղղությամբ։

Դրա համար նախնական շուկան, այսպես ասած, ուսումնասիրելու համար հայտարարել էինք հայտերի ընդունման մրցույթ, ստացել էինք մոտ 12 առաջարկ, որոնցից իրապես մոտ յոթն էին բավարարում բոլոր պայմաններին: Բայց քանի որ սա մասնավոր-համայնք համագործակցության մասին է և տևական աշխատանք է իրենից ներկայացնելու, մենք առաջնորդվելու ենք երկփուլ մրցույթի հայտարարմամբ, որտեղ նախատեսված կլինեն և ապահովված կլինեն թե՛ ներդրողի, թե՛ պետական սեկտորի, այսինքն համայնքի բոլոր շահերը, իրավունքները: Հիմա այդ ուղղությամբ աշխատում ենք և առաջիկայում նաև կներկայացնենք հանրությանը»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: