չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երախտապարտ ենք ԱՀԿ-ին և մեր բոլոր գործընկերներին գլոբալ համագործակցության հարթակ ստեղծելու համար. Ավանեսյան

Երախտապարտ ենք ԱՀԿ-ին և մեր բոլոր գործընկերներին գլոբալ համագործակցության հարթակ ստեղծելու համար. Ավանեսյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մեկնարկել է արագ արձագանքման բժշկական թիմերի բարձր մակարդակի 5-րդ գլոբալ հանդիպումը:

«Հայաստանն ուրախ է հյուրընկալել արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ներկայացուցիչներին: Հաշվի առնելով վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ արտակարգ իրավիճակների հետ կապված մեր փորձը` սկսած 1988 թվականի սարսափելի երկրաշարժից, որը խլել է մինչև 25 հազար մարդու կյանք, մինչև 2020 թվականի պատերազմը Լեռնային Ղարաբաղում և վերջին էսկալացիան, որը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության բնակավայրերը` պատճառ դառնալով մարդկային կյանքերի կորուստների։

Մեզ համար ԱԱԲԹ-ները առողջապահական ավելի լայն էկոհամակարգի կարևոր մաս են, և մենք երախտապարտ ենք ԱՀԿ-ին, մեր առողջապահական ու զարգացման բոլոր գործընկերներին իրենց փորձը կիսելու և տարածաշրջանային ու գլոբալ համագործակցության հարթակ ստեղծելու համար` օգնելով մեզ սովորել մյուսներից և կիսվել մեր փորձառությամբ»,- ելույթում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը տեղեկացրել է՝ արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման առաջին օրը պատասխանել են նաև ամբողջ աշխարհում արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու կարողությունները խթանելու մոտեցումների վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին։  

  • Կիսվել: