շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵՄ-ն սառեցրել է 68 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներ. Politico

ԵՄ-ն սառեցրել է 68 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներ. Politico

Politico թերթը, վկայակոչելով Եվրահանձնաժողովի ներքին փաստաթուղթը, հաշվարկել է, թե որքան ռուսական ակտիվներ են սառեցվել և որ երկրներում։ Փաստաթղթի համաձայն՝ խոսքը 68 մլրդ եվրոյի մասին է. Բելգիային բաժին է ընկնում մոտ 50 միլիարդ եվրո, երկրորդ տեղում Լյուքսեմբուրգն է՝ 5,5 միլիարդ եվրոյով, այս երկու երկրներին, ինչպես նաև Իտալիային, Գերմանիային, Իռլանդիային, Ավստրիային և Ֆրանսիային բաժին է ընկնում Ռուսաստանի սառեցված ակտիվների 90 տոկոսը։

Ըստ թերթի՝ ԵՄ-ն չգիտի, թե այդ միջոցներից որքան կարող են վերագրվել Ռուսաստանի ազգային պահուստներին։ Փաստաթղթի տեքստում նշվում է 33,8 միլիարդ եվրո։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը հոկտեմբերին հայտարարել էր, որ ԵՄ-ն սառեցրել է Ռուսաստանի Դաշնության ակտիվները 17,5 միլիարդ եվրոյի չափով:Սառեցված միջոցները բռնագրավելու և Ուկրաինա ուղարկելու համար անհրաժեշտ է համապատասխան իրավական հիմք:  Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն վախենում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի միջոցների բռնագրավումից, քանի որ «նման նախադեպը կհանգեցնի նրան, որ այլ երկրների կենտրոնական բանկերը չեն ցանկանա իրենց ակտիվները պահել ԱՄՆ-ում»։ 

  • Կիսվել: