երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԵՄ-ն 30 000-ական եվրո դրամաշնորհ է տալիս Արևելյան գործընկերության երկրների  5 քաղաքների, այդ թվում Չարենցավանին, Սևանին

ԵՄ-ն 30 000-ական եվրո դրամաշնորհ է տալիս Արևելյան գործընկերության երկրների 5 քաղաքների, այդ թվում Չարենցավանին, Սևանին

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագիծը 30,000-ական եվրոյի դրամաշնորհներ է հատկացրել Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության հինգ մարզային քաղաքապետարաններին, որոնք EU4Culture տարածաշրջանային քաղաքների ցանցի մաս են կազմում: Նպատակն է՝ ամրապնդել 2022 թվականին EU4Culture-ի աջակցությամբ ստեղծված այդ քաղաքների Մշակութային զարգացման ռազմավարությունների կայունությունը:

Հինգ քաղաքապետարանների ռազմավարական ծրագրերը կենտրոնացված են իրենց մարզային տնտեսությունների խթանման վրա՝ խթանելով տեղական ստեղծագործական և մշակութային ոլորտների առաջխաղացումը: Նոր շնորհված դրամաշնորհները քաղաքներին հնարավորություն են տալիս կյանքի կոչել իրենց Մշակութային զարգացման ռազմավարության որոշ հատվածներ:

2024 թվականին Չարենցավանի և Սևանի (Հայաստան), Օրհեի (Մոլդովայի Հանրապետություն), Քութայիսիի և Փոթիի (Վրաստան) քաղաքապետարանները նոր շնորհված միջոցները կօգտագործեն տարբեր մշակութային ակտիվություններ իրականացնելու համար՝ գեղարվեստական միջոցառումներ և վերապատրաստումները: Մեկ քաղաքապետարան կստեղծի նաև տեղական մշակույթի վերաբերյալ հանրությանը հասանելի տվյալների բազա:

Այսպիսով, հիմնական շահագրգիռ կողմերի՝ համայնքների և կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով քաղաքապետարանները կզորացնեն տեղական մշակութային և ստեղծագործական ոլորտները՝ ընդլայնելով զարգացման հնարավորությունները: Որպես EU4Culture-ի Տարածաշրջանային Քաղաքների Ցանցի անդամներ, քաղաքապետարանները նաև կկիսվեն իրենց փորձով իրենց մշակութային զարգացման ռազմավարությունները երկրների ներսում և դրանց սահմաններից դուրս իրականացնելու հարցում:

«ԵՄ շնորհված դրամաշնորհներով EU4Culture-ը շարունակում է նպաստել տեղական մշակութային և ստեղծագործական ոլորտների աճին՝ Արևելյան գործընկերության երկրներում: Հինգ քաղաքապետարանների համար նոր փաթեթը կարող է լրացուցիչ խրախուսանք ծառայել Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության մարզերում զարգացման հնարավորություններ ստեղծելու համար, այդպիսով ստեղծելով երկրներում մշակութային և ստեղծագործական ոլորտների դիմակայունության ամրապնդման նոր մոդելներ»,- նշում է EU4Culture թիմի ղեկավար, դոկտոր Անատոլի Բայֆերթը:

  • Կիսվել: