շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵՄ աջակցությամբ հայտարարվել է Կանաչ և օրգանական գյուղատնտեսական նախագծերի մրցույթ

ԵՄ աջակցությամբ հայտարարվել է Կանաչ և օրգանական գյուղատնտեսական նախագծերի մրցույթ

Եվրոպական Միության աջակցությամբ Հայաստանում հայտարարվել է Կանաչ և օրգանական գյուղատնտեսական նախագծերի մրցույթ։

Ինչպես տեղեկացրին «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրից, Ագրոբիզնեսի աջակցության մրցույթը հայտարարվել է «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի (ԵՄ-GAIA) շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից:  Ծրագիրն իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը: ՀՀ կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Ըստ աղբյուրի՝ հայտամրցույթին կարող են մասնակցել ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ։  

«Մրցույթը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.

1)      «ԿԱՆԱՉ» գյուղատնտեսական նախագծերի աջակցություն միայն Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում թարմ և վերամշակված պտուղ, հատապտուղ, բանջարեղեն, հատիկընդեղեն մշակաբույսեր, խոտաբույսեր և ոչխարաբուծություն արժեշղթաների համար:

2)      ՕՐԳԱՆԱԿԱՆ (սկսնակ կամ սերտիֆիկացված) ագրոբիզնեսի օժանդակություն ՀՀ բոլոր մարզերում եւ բոլոր արժեշղթաներում:

Դիմելու համար հարկավոր է այցելել Էկոնոմիկայի նախարարության կայքի Մեդիա-հայտարարությունների բաժին՝ https://mineconomy.am/page/1763

Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2021թ. մարտի 01-ը, ժամը 16:00 (Երևանի ժամանակով)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրից նաև հայտնում են, որ փոքրածավալ ագրոբիզնեսներին կտրամադրվի աջակցություն գյուղատնտեսական արտադրության մեքենաների և սարքավորումների, բերքահավաքից հետո կիրառվող և վերամշակող սարքավորումների, ինչպես նաեւ որոշ ենթակառուցվածքային ներդրումների ձեւով: Կտրվեն միայն հիմնական, այլ ոչ թե դրամական միջոցներ:

Առավելություն կտրվի կանանց կողմից ղեկավարվող, ինչպես նաև երիտասարդների և այլ խոցելի խմբերի ագրոբիզնեսներին։

 Հայտադիմումները կընտրվեն ըստ սահմանված չափորոշիչների ու մեթոդաբանության: Ծրագիրը կապ կհաստատի միայն կարճ ցուցակում ընդգրկված հայտատուների հետ:

Ավստրիական զարգացման գործակալության մրցույթի առաջին փուլի հաղթողների ցուցակը կհրապարակվի առաջիկա 

  • Կիսվել: