երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների 2025 թվականի քվոտայի մասին ՊԵԿ իրազեկում

Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների 2025 թվականի քվոտայի մասին ՊԵԿ իրազեկում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ` ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2  ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը ՀՀ կառավարության 28.11.2024թ. N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ կերպ.

1️⃣3000 հատից ոչ ավելի քանակով տրանսպորտային միջոցներ՝ մաքսատուրքի արտոնությամբ կարող են ձևակերպվել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

2️⃣5000 հատից ոչ ավելի քանակով` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) կողմից:

ՊԵԿ-ը հայտնում է, որ 2025 թվականի փետրվարի 14-ը ներառյալ, մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպվել է.

1️⃣412 հատը կամ բաշխված քվոտայի (3000 հատ) 13.7%-ը` անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

2️⃣4067 հատը կամ բաշխված քվոտայի (5000 հատ) 81.3%-ը` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

  • Կիսվել: