երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Էլեկտրական շարժիչով մեքենաներ ներկրելիս հարկային արտոնությունը կերկարաձգվի եւս մեկ տարով՝ մինչեւ 2025-ի հունվարի 1-ը

Էլեկտրական շարժիչով մեքենաներ ներկրելիս հարկային արտոնությունը կերկարաձգվի եւս մեկ տարով՝ մինչեւ 2025-ի հունվարի 1-ը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է էլեկտրական շարժիչով աշխատող մեծ, միջին եւ փոքր շարժիչով ավտոբուսների, մարդատար ավտոմեքենաների, մոտոցիկլետների եւ մոպեդների ներմուծումը եւ օտարումը ավելացված արժեքի հարկից ազատման մասով գործող կարգավորումը եւս մեկ տարով երկարաձգել:

Ներկայումս այդ մեքենաներն ազատված են ԱԱՀ վճրումից մինչեւ 2024-ի հունվարի 1-ը: Այժմ առաջարկվում է այդ ժամկետը երկարաձգել մինչեւ 2025ժ-ի հունվարի 1-ը:

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը ներկայացնելով հարցը՝ նշեց, որ 2022 թվականի մարտի 17-ի Եվրասիական տնտեսական հանձնաժովի Խորհրդի N 39 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է սակագնային արտոնեություն՝ առանց մաքսատուրքի վճառման էլեկտրական շարժիչով աշխատող մեքենաների ներմուծման համար՝ համապատասխանաբար՝ 2022 թվականին՝ 7,0 հազ․հատ և 2023 թվականին՝ 8,0 հազ․հատ:

«Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործման խթանումը համահունչ է կանաչ տնտեսության նպատակների հետ։ Նկատվում է քաղաքներում ածխաթթու գազի արտանետումների զգալի կրճատում և քաղաքային աղտոտվածության մակարդակի նվազում»,-ասաց փոխնախարարը:

  • Կիսվել: