ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Էկոնոմիկայի փոխնախարարը կմասնակցի Փարիզյան միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին

Էկոնոմիկայի փոխնախարարը կմասնակցի Փարիզյան միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 27-ից մինչև մարտի 1-ը կգործուղվի Ֆրանսիա, որտեղ ներկա կգտնվի Փարիզյան միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին։ Նրան գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին 2023 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 1-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզյան միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

 

  • Կիսվել: