երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Էկոնոմիկայի փոխնախարարներն ընդունել են Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին

Էկոնոմիկայի փոխնախարարներն ընդունել են Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին

Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Ռաֆայել Գևորգյանը նոյեմբերի 23-ին ընդունել են Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Բարբարա Բյորնի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՓՄՁ և գյուղատնտեսության ոլորտների ներկա վիճակի և զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (MAVETA) և Շվեյցարիայի կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Կայուն և ներառական աճ լեռնային Հայաստանում» (SIGMA) ծրագրերի վերաբերյալ:

Առանձին անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտներում փոխգործակցությանը, ինչպես նաև համագործակցության շրջանակներում ԼՂ-ից բռնի տեղահանվածների ներգրավմանը։

  • Կիսվել: