կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
 
Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել շվեյցարական կողմի աջակցությունը Հայաստանին և պատրաստակամություն հայտնել շարունակել երկկողմ համագործակցությունը։
 
Քննարկվել են Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը:
 
Առանձին անդրադարձ է կատարվել զբոսաշրջության, գյուղատնտեսության և դուալ կրթության ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։
 
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ֆինանսական գործիքների կիրառման հնարավորության ու ներդրումների ներգրավման վերաբերյալ։

  • Կիսվել: