երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Էկոնոմիկայի նախարարությունը հերքում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելը քննարկելու լուրերը

Էկոնոմիկայի նախարարությունը հերքում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելը քննարկելու լուրերը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե գերատեսչությունը քննարկում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարցը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հերքեց նախարարի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվում, թե իբր Էկոնոմիկայի նախարարությունում այդ հարցը քննարկման և տարբեր տարբերակների մշակման փուլում է։

  • Կիսվել: