երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Էկոնոմիկայի, ԲՏԱ, ԿԳՄՍ նախարարությունների, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և ՀԲԸՄ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Էկոնոմիկայի, ԲՏԱ, ԿԳՄՍ նախարարությունների, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և ՀԲԸՄ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հուլիսի 12-ին մասնակցել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերատոր ծրագրի մեկնարկին:

Ծրագիրը նախագծվել է ՀԲԸՄ-ի կողմից՝ «Ստեղծարար Հայաստանի» հետ համագործակցությամբ։

Նպատակն է Հայաստանում մշակութային և ստեղծարար արդյունաբերության էկոհամակարգի ձևավորման խթանումը, մասնագետների կարողությունների հզորացումը և զարգացող ստեղծարար տնտեսությանն աջակցումը:

Միջոցառման ընթացքում էկոնոմիկայի նախարարության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀԲԸՄ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ։

  • Կիսվել: