հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Էկոմիջանցքների ստեղծումը ՀՀ-ում մեծացրել է Կարմիր գրքում ընդգրկված ընձառյուծների պոպուլյացիան

Էկոմիջանցքների ստեղծումը ՀՀ-ում մեծացրել է Կարմիր գրքում ընդգրկված ընձառյուծների պոպուլյացիան

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից իրականացվող՝ էկոմիջանցքների ստեղծման ծրագիրն ամփոփում է արդյունքները:

Ինչպես տեղեկացնում են WWF-ից՝ ծրագիրն իրականացվել է Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 26 համայնքներում: Ծրագրի շրջանակներում ստեղծվել են անվտանգ էկո միջանցնքեր, ինչի շնորհիվ զգալիորեն մեծացել է Կարմիր գրքում ընդգրկված ընձառյուծների, բեզոարյան այծերի և արջերի պոպուլյացիան: Բացի այդ՝ ծրագրի միջոցով համաֆինանսավորվել է Արենիին և Սիսիանին գյուղատնտեսական տեխնիկայի և տրանսպորտային միջոցների մատակարարումը, ինչպես նաև՝ Արտավանի տնային տնտեսություններին արևային ջրատաքացուցիչների մատակարարումը և Զանգակատանը ոռոգման համակարգի ներդրումը:

Հատկացված դրամաշնորհների միջոցով ծրագրում ընդգրկված համայնքներում, մասնավորապես, լուծվել են ճանապարհների նորոգման և ներքին լուսավորման խնդիրներ: Բացի այդ՝ կայուն հողօգտագործման փորձի ներդրման համար Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի հինգ համայնքներում կնքվել են բնության պահպանության համաձայնագրեր՝ 7-10 տարի ժամկետով:

Հինգ տարի տևողությամբ ծրագիրը ֆինանսավորվել է Գերմանիա կառավարության կողմից՝ KfW բանկի միջոցով: Դրա հիմնական նպատակը կենսաբազմազանության պահպանումն ու կայուն հողօգտագործումն է՝ առանց նվազեցնելու տեղական գյուղական բնակչության եկամուտները:

  • Կիսվել: