հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Եկող տարվա բյուջեն իրոք հավակնոտ բյուջե է. Բաբկեն Թունյան

Եկող տարվա բյուջեն իրոք հավակնոտ բյուջե է. Բաբկեն Թունյան

Եկող տարվա բյուջեն իրոք հավակնոտ բյուջե է: Այս մասին այսօր Ազգային ժողովում անդրադառնալով 2023 թվականի բյուջեի նախագծին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» 

խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Մենք կառավարության ծրագրով նախատեսել ենք յուրաքանչյուր տարի նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ և հաշվի առնելով, որ  այս տարի մեր տնտեսական աճը տարբեր գնահատականներով կազմելու է 12-14 տոկոս, այդ աճի բազայի ֆոնի վրա բավական մեծ թռիչք է ևս 7 տոկոս տնտեսական աճ ապահովելը: Բայց այդ նշաձողը մենք մեզ համար ֆիքսել ենք ու համոզված եմ, որ կարողանալու ենք դա կյանքի կոչել»,- ասաց նա:

Բաբկեն Թունյանը նշեց, որ շատ ավելի կարևոր է, որ այդ աճը լինի ոչ թե մեխանիկական, այլ 

ներառական և հնարավորինս մասնակցային,  այսինքն՝ ոչ թե մեկ-երկու ճյուղից կախված, այլ շատ ավելի մարդկանց ներգրավմամբ: «2020 թվականին քովիդի և պատերազմի հետևանքով ստիպված եղանք պետական պարտք ավելացնել, և պետական պարտքը գերազանցեց մեր համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը, իսկ  դա նշանակում էր որոշակի սահմանափակումներ: Այս տարի կունենանք պարտք ՀՆԱ արդյունքի 

մոտավորապես 50/51տոկոս հարաբերակցություն, ինչը պայմանավորված է երկու հանգամանքով՝ նախ դրամի փոխարժեքի բարձրացմանբ, և համախառն ներքին արդյունքի մեծացմամբ»,- ասաց նա: Պատգամավորը նշեց նաև, որ հաջորդ տարի նախատեսված է  թոշակների, նվազագույն  աշխատավարձի, բազային աշխատավարձի բարձրացում, ինչի արդյունքում կբարձրանան 

հանրային ծառայողների աշխատավարձերը: Նա նշեց, որ կապիտալ ծախսերի աճը 50 տոկոսով աճելու է, և դա կարևոր ցուցանիշներից մեկը համարեց:  Նա նկատեց, որ տնտեսական աճի ներկայիս մակարդակը մեծ մասով պայմանավորված է  ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկած աշխատուժով, սակայն կառավարության գործոնը ևս կարևոր է, քանի որ այդ հոսքերը պատահաբար չէ, որ ուղղվու են Հայաստան:

«Սակայն դա հարատև չէ, դրա համար ամենակարևոր խնդրիներից մեկը այս տնտեսական  էֆեկտը երկարաժամկետ տնտեսական աճի վերածելն է»,- ասաց նա: Նա նաև հայտնեց, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը ավելանելու է 0,5 տոկոսային կետով, ինչը նշանակում է, որ առանց լրացուցիչ հարկատեսակներ ավելացնելու, դրույքաչափեր ավելացնելու մենք ավելի շատ հարկեր ենք հավաքում. դա տեղի է ունենում ստվերից դուրս գալու և վարչարարության հաշվին»,- ասաց նա:

  • Կիսվել: