շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Եկավ հասավ 2-րդ ընթերցում, «ժողովրդի կամարտահայտությունը» հանեցին, դրեցին մի կողմ. Գեղամ Մանուկյան

Եկավ հասավ 2-րդ ընթերցում, «ժողովրդի կամարտահայտությունը» հանեցին, դրեցին մի կողմ. Գեղամ Մանուկյան

Երկու ամսով հետաձգել էին այս նախագիծը, բայց, ի վերջո, բերեցին, բայց 60 հազար այն քաղաքացիները, որոնք անցնող ամիսներին իրենց ստորագրությունն էին դրել, որ Հայաստանը սլանում է դեպի Եվրամիություն, նախագծում որպես  ժողովրդի կամարտահայտություն էին ներկայացնում։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Եկավ, հասավ երկրորդ ընթերցում, կառավարությունը որոշեց, որ այդ 60 հազարը ժողովրդի կամարտահայտություն չէ, ձեր կամարտահայտությունը հանեցին, դրեցին մի կողմ: Հիմա այլևս  ժողովրդի կամարտահայտությամբ չէ, որ Ազգային ժողովում բերել են՝  Հայաստանը սլանում է  դեպի Եվրամիություն»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել այս հարցի քվեարկությանը, որովհետև այն նախագիծը, որը բերել են, սա օրենք չէ, օրենքի ծաղր է։

«Եթե այս օրենքը ընդունվի, ես էլ առավոտից գիշեր խոսեմ, որ ես դեմ եմ Եվրամիության անդամակցությանը, Եվրամիությանն անդամակցությունը հանցագործություն է, որևէ մեկն ինձ չի կարող պատասխանատվության ենթարկել»,- ասաց Գ.Մանուկյանը։

  • Կիսվել: