ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եկամուտ չստացած նորաստեղծ կազմակերպությունները կարող են օգտվել 5-րդ ծրագրից․ նախարար

Եկամուտ չստացած նորաստեղծ կազմակերպությունները կարող են օգտվել 5-րդ ծրագրից․ նախարար

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասուլիսին տեղեկացրեց, որ աջակցության ծրագրում ներառել են երկու խմբի: Առաջինը նրանք են, որոնք գործել են 2019 թ. ընթացքում:

Նրանք գործընկեր բանկերի կողմից դիտվում են վարկունակ և ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար արժանանում են Կառավարության ֆինանսական աջակցությանը։

Երկրորդը նրանք են, որոնք 2019 թվականի գործունեության արդյունքներով նույնպես ապացուցել են, որ ունեն լավ վարկային և հարկային պատմություն։ Նախարարն ընդգծեց՝ ցավոք, նշված դեպքում այն կազմակերպությունները, որոնք գործում են այս տարեսկզբից, դեռևս այդպիսի վարկային ֆինանսական առաջնահերթության խմբերում չեն, բայց կարող են համապատասխանել աջակցության 5-րդ ծրագրին։ 

«Հինգերորդ միջոցառումն այն կազմակերպությունների համար է, որոնք 2020 թ. առաջին եռամսյակի ընթացքում գործել են և մարտի  արդյունքներով չեն նվազեցրել իրենց աշխատակիցների թիվը և աշխատավարձի ֆոնդը՝ նախորդ երկու ամիսների համեմատ։ Այդ դեպքում երրորդ ամսվա արդյունքներով՝ ամեն 5 աշխատակցի հաշվով, մեկ աշխատակցի միջին աշխատավարձը կազմակերպությունը նրանց հատկացնում է որպես դրամաշնորհ՝ մեկանգամյա օգնություն»,- ասաց Խաչատրյանը։

  • Կիսվել: