երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Էդ կոմպլեքսը որտեղի՞ց է գալիս ամո՞թ բան է, որ իշխանությունը որոշում է փոխում, ի՞նչն է այդտեղ աննորմալ. Սուրեն Գրիգորյան

Էդ կոմպլեքսը որտեղի՞ց է գալիս ամո՞թ բան է, որ իշխանությունը որոշում է փոխում, ի՞նչն է այդտեղ աննորմալ. Սուրեն Գրիգորյան

Մեկ տարի է անցել է, ու դեռ ավել էլ կանցնի, մինչև վերջնականացվի  տրանսպորտի ռեֆորմը. Մի հարց չենք կարողանում լուծել. Արդեն վեց անգամ տարբեր տեսակի փոփոխություններ եկան: Այս մասին, այսօր Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը՝ դիմելով փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին:

«Արդյո՞ք չեք կարծում, որ դա գալիս է ոչ թե ձեր ժողովրդավար լինելուց և մարդկանց լսելու ունակությունից, այլ ուղղակի վատ ռեֆորմ առաջարկելուց: Այդ ամեն ինչը պետք էր նախապես լավ քննարկել, լավ մտածել, նոր մտցնել։ Արդյո՞ք չեք կարծում, որ դա վատ աշխատանքի հետևանք է, այլ ոչ թե ժողովրդավար լինելու»,- հարց ուղղեց նա:

Ի պատասխան Սուրեն Գրիգորյանն ասաց. «Եթե կարճ պատասխանեմ, ոչ չեմ կարծում: Եթե մի քիչ ավելի ընդլայնված պատասխանեմ, ապա ես չեմ կարողանում հասկանալ, այդ որտեղի՞ց է, այդ կներեք, կոմպլեքսը որոշումների փոփոխության նկատմամբ գալիս: Այսինքն որոշում փոփոխելը անընդունելի, անքննարկելի, ամոթ բա՞ն է, ես անկեղծ չեմ հասկանում:

Ես անընդհատ  լսում եմ՝ իշխանությունը իր որոշումը փոխեց: Ուզում եմ հասկանալ՝ ինչն է աննորմալ: Եթե, օրինակ, ես իմանայի, որ դուք մեկ, երկու, երեք այս մասշտաբի ռեֆորմ իդեալական մի որոշումը կայացնելով իրականացրել եք ու այսպիսի բան եք ասում, ես մի քիչ ավելի շատ կմտածեի: Երկու տեսակ կառավարիչներ կան ինձ համար, կառավարիչներ, որոնք հասկանում են, որ հընթացս բարդություններով, ինչ-որ տեղ սխալվելով, շտկելով պետք է գնալ առաջ և կառավարիչներ, որոնք երբեք այդ ճանապարհը չեն անցնում, բայց անվերջ խոսում են, թե ինչքան իդեալական էր պետք այդ ճանապարհը անցնել: Ինձ թվում է, ձեր ասածն ավելի շատ այս երկրորդ ուղեծրի մեջ է»:

Արամ Թորոսյանը նկատեց, որ լավ կառավարիչները նախոպես բոլոր հնարավոր տարբերակները, բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկում են, ռիսկերը հաշվարկում են, հետո նոր մտցնում են:

Սրան արձագանքեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. «Պարոն Թորոսյան, հեսա կգաք հաջորդ հարցը կներկայացնեք որպես շատ էֆեկտիվ կառավարիչ, և բոլոր հարցերին կպատասխանեք, մի հատ կլսենք ձեր ներկայացրած նախագծի վերաբերյալ, ձեր խորաթափանց վերլուծությունները, հետո նոր դատողություններ կանենք»:

 

Նշենք, որ «Ազգային առաջընթացը» ներկայացրել է նախագիծ, որը ենթադրում է, որ պետք է ուղեվարձի տոմսերի մեջ լինի մեկ ուղեւորությունը 100 դրամ  տարբերակը:

  • Կիսվել: