երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵԱՏՄ–ում էներգակիրների ընդհանուր շուկան մի շարք առավելություններ կտա բոլորիս. Փաշինյան

ԵԱՏՄ–ում էներգակիրների ընդհանուր շուկան մի շարք առավելություններ կտա բոլորիս. Փաշինյան

ԵԱՏՄ տարածքում անհրաժեշտ է ձևավորել ընդհանուր շուկաներ։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԵԱՏՄ բոլոր երկրների համար, առանց բացառության, արդեն 2025 թ. գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծումը շատ առավելություններ կտա։ Այդ պատճառով կարծում եմ, որ միության երկրների երկխոսությունը պետք է ուղղված լինի այդ հարցի շուրջ փոխզիջումային պայմանավորվածություններ գտնելուն»,– ընդգծեց նա։

Նա ափսոսանք հայտնեց, որ ԵԱՏՄ–ում դեռևս չկա մեկ միասնական մոտեցում էներգակիրների ընդհանուր շուկա ստեղծելու հարցում։
«Մինչդեռ դա մեզ կտա մի շարք առավելություններ, որոնք կնպաստեն անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացմանը, մարդկանց բարեկեցության զարգացմանը, նաև էներգետիկ անվտանգության ամրապնդմանը»,– ասաց վարչապետը։
Նա նաև ողջունեց միասնական ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը, որոնք հատկապես վերաբերում են տրանսպորտի ոլորտին։ Դրանք, ըստ նրա, կնպաստեն տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացմանը։

  • Կիսվել: