կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵԱՏՄ-ում աշխատանքի դիմողների թիվը 2023-ին կազմել է 0,8 %, Հայաստանում ՝ 3,3%

ԵԱՏՄ-ում աշխատանքի դիմողների թիվը 2023-ին կազմել է 0,8 %, Հայաստանում ՝ 3,3%

ԵԱՏՄ երկրների զբաղվածության ծառայություններում հաշվառված գործազուրկների ցուցանիշը 2023 թվականին կազմել է 0,8% (մեկ տարի առաջվա 0,9 տոկոսի համեմատ)։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրական ծառայությունը։
 
Նշենք, որ այս տոկոսը հաշվարկվում է ոչ թե գործազուրկների ընդհանուր թվից, այլ երկրում ամբողջ աշխատուժից:
Հայաստանում զբաղվածության ծառայություններում աշխատանք է փնտրել պոտենցիալ աշխատողների 3,3 %–ը կամ 46 հազար մարդ, մինչդեռ մեկ տարի առաջ ՝ 3,7 %–ը կամ 48,6 հազարը:
 
Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ գործազրկությանը (այդ թվում ՝ զբաղվածության ծառայություններում չգրանցված գործազուրկներին), ապա 2023 թվականի երրորդ եռամսյակի վերջին ԵԱՏՄ-ում այն կազմել է 3,4% (2022 թվականի երրորդ եռամսյակում ՝ 4,1%), իսկ Հայաստանում՝ 12,0% (2022 թվականի երրորդ եռամսյակում ՝ 11,6%)։

  • Կիսվել: