ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԵԱՏՄ-ում արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման մեխանիզմը կգործի 2024 թվականին․ Օվերչուկ

ԵԱՏՄ-ում արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման մեխանիզմը կգործի 2024 թվականին․ Օվերչուկ

Արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմը, ռուսական կողմի հաշվարկներով, կգործի 2024 թվականից: Խոսքն այն նախագծերի մասին է, որոնք կանդրադառնան Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երեք և ավելի մասնակից երկրների վրա։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ասել է ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
 
Փոխվարչապետի խոսքով՝ մայիսին ԵԱՏՄ ղեկավարները ձևակերպել են արդյունաբերական կոոպերացիայի նախագծերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կարևորագույն որոշումը։ Դրանով միավորման ներսում կձևավորվեն կոոպերացիոն շղթաներ, որոնք թույլ կտան համատեղ ստեղծել բարձր տեխնոլոգիական արտադրանք:
 
«Որոշվել է ֆինանսավորման աղբյուրը։ Հուսով ենք` հաշվի առնելով այն, որ բոլոր փաստաթղթերը ստորագրվել են պետությունների ղեկավարների մակարդակով, մեխանիզմը կկարողանա աշխատել արդեն 2024 թվականից։ Մեր առաջնահերթությունն ուղղված է ավելացված արժեքի ստեղծման միջազգային շղթաների կայունության բարձրացմանը», - ընդգծել է Օվերչուկը։
Ռուսաստանի փոխվարչապետը նաև նշել է, որ ՌԴ-ն առաջնային նշանակություն է տալիս հուսալի առևտրային գործընկերների հետ կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:

  • Կիսվել: