շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԵԱՏՄ տնտեսական մրցակցության հանձնաժողովը վարույթներ իրականացնելիս կկարողանա տիրապետել առևտրային գաղտնիքի. Գևորգյան

ԵԱՏՄ տնտեսական մրցակցության հանձնաժողովը վարույթներ իրականացնելիս կկարողանա տիրապետել առևտրային գաղտնիքի. Գևորգյան

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր Ժ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության մասինե 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը:

Նա նշեց, համաձայնագրի նպատակն այն է, որ ԵԱՏՄ տնտեսական մրցակցության հանձնաժողովը վարույթներ իրականացնելիս կարողանա տիրապետել առևտրային գաղտնիքի և այլ գաղտնիք համարվող տեղեկատվությանը:

«Համաձայնագրի իմաստն այն է, թե այս տեղեկատվության հետ ինչ ռեժիմով պետք է աշխատել, գաղտնիությունն ինչպես պետք է պահանել և փաստաթղթաշրջանառությունն ինչպես պետք է իրականացվի։ Այս համաձայնագիրը որևէ առնչություն չունի պետական գաղտնիք համարվող տեղեկատվության հետ, վերջինս կագավորվում է ներպետական օրենսդրությամբ»,- ասաց Գեղամ Գևորգյանը։

ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանն էլ նշեց, որ Համաձայնագրի նախագիծն ուղղված է ԵԱՏՄ մաքսային տարածքների միջոցով վտանգավոր թափոնների տարանցման մասով հարաբերությունների կարգավորմանը:

Ըստ նրա, նման թափոնների տեղափոխումը կիրականացվի ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի դեպքում:  Նրա խոսքով՝ նման թափոններ կան Հայաստանի տարածքում, և Երևանի համար այդ հարցն ակտուալ է: 

«Հայաստանի և Ռուսաստանի միջև ընդհանուր սահմաններ չկան, և ստիպված ենք այդ թափոնները տեղափոխել Վրաստանի տարածքով, մինչդեռ Թբիլիսին արգելում է իր տարածքով նման բեռների փոխադրում իրականացնել: Այս արգելքը կապված է Վրաստանում համապատասխան օրենսդրության առկայությամբ, որը կարգավորում է համանման հարցերը»,- նշեց փոխնախարարը։

 

  • Կիսվել: