երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԵԱՏՄ երկրներ Հայաստանից արտահանումը գրեթե 3 անգամ ավելացել է. ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ

ԵԱՏՄ երկրներ Հայաստանից արտահանումը գրեթե 3 անգամ ավելացել է. ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ

Եվրասիական տնտեսական միության պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը 2023 թ. առաջին կիսամյակի արդյունքներով ավելացել է 13 տոկոսով։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան:

«ԵԱՏՄ երկրներում ապրանքների փոխադարձ առևտուրը դրական դինամիկա է արձանագրում։ 2023 թ. առաջին կիսամյակի արդյունքներով` ԵԱՏՄ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալն աճել է 13%–ով։ ԵԱՏՄ արտաքին առևտրաշրջանառության մեջ փոխադարձ առևտրի շրջանառության մասնաբաժինը մեկ տարվա ընթացքում ավելացել է 13–18%-ով»,–ասել է նա։

Մալկինան նշել է նաև, որ Հայաստանն ավելացրել է արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ գրեթե 3 անգամ, Ղազախստանը՝ 37 տոկոսով, Ղրղզստանից ԵԱՏՄ շուկա մատակարարումների ծավալը գործնականում պահպանվել է նախորդ տարվա մակարդակին՝ ավելանալով 0,4 տոկոսով:

  • Կիսվել: