հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԵԱՏՄ անդամակցությամբ փոփոխություններ չեն առաջացել

ԵԱՏՄ անդամակցությամբ փոփոխություններ չեն առաջացել

«Կառավարությանը ենթակա Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորումը` բնակչության եւ անձնակազմի անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պաշտպանության եւ ՀՀ անվտանգության պաշտպանության նպատակներով: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ պայմանավորված փոփոխություններ պե՞տք է արվեն կապված միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման եւ արտահանման լիցենզավորման հետ: Եթե այո, ապա ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը:

Հարցն ուղղեցինք Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանին:

Նա պարզաբանեց, որ փոփոխությունների մասին խոսք չկա: Այն պատճառով, որ մեր ու ԵԱՏՄ պահանջները (ոլորտային) համընկնու՞մ են: «Որոշ դեպքերում մեզ մոտ ավելի խիստ է: Որովհետեւ մեր ոլորտային օրենսդրական դաշտը հիմնված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ստանդարտների վրա»,- ասաց Խ. Խաչիկյանը:

Մի փոքր բացենք փակագծերը…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

  • Կիսվել: