հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դժվար է գործընկերներին ստիպել մի բան, որն իրենք չեն ուզում. Քերոբյանը՝ Հայաստանից Իրան արտահանումների խոչընդոտների մասին

Դժվար է գործընկերներին ստիպել մի բան, որն իրենք չեն ուզում. Քերոբյանը՝ Հայաստանից Իրան արտահանումների խոչընդոտների մասին

Եթե այսօր խոսենք Հայաստան-Իրան առևտրաշրջանառության հիմնական խոչընդոտների մասին, առաջին հերթին պետք է նշել բանկային համակարգը։ Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Այսօր բանկային համակարգով փոխանցումների դժվարությունները բավականին կաշկանդում են առևտուրը և ստիպում են, որպեսզի երկու երկրների բիզնեսմենները այլընտրանքային վճարման եղանակներ փնտրեն՝ բիզնեսի վրա կենտրոնանալու փոխարեն։ Մյուս մեծ խոչընդոտը մենք տեսնում ենք Հայաստանից դեպի Իրան արտահանումների մեջ։ Բայց հասկանում ենք, որ Իրանն ունի որոշակի սահմանափակումներ, իրենց տնտեսությունը կոչվում է «դիմադրողականության տնտեսություն» ու իրենք շատ քիչ են շահագրգռված ապրանքների ներմուծման մեջ: Մենք շատ կուզենք, որ առևտուրը լինի երկկողմանի, բայց հասկանում ենք, որ դժվար է գործընկերներին ստիպել մի բան, որն իրենք չեն ուզում», - ասաց Քերոբյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանը կենտրոնանում է առևտրի այն կոմպոնենտների վրա, որը մեծ պոտենցիալ ունի, խոսքը, մասնավորապես, իրանական ապրանքները Հայաստանում որոշակի վերամշակում անցկացնելուց հետո դեպի ԵԱՏՄ և այլ երիկեր վաճառելու մասին է։

«Հայաստանի շուկայն ևս փոքր է Իրանի համար և ընդանուր առմամբ մեր ջանքերը կենտրոնացնում ենք նրա վրա, որ երկու երկրներով ապրանք վաճառենք երրորդ երկրներին, ու այստեղ հաջողությունները մեծ են: Աշխատում ենք, որ Իրանով անցնող լոգիստիկ ուղիները դառնան ավելի հասանելի հայ բեռնափոխադրողների համար. այսօր որոշակի հաջողություններ կան Իրանով ու Կասպից ծովով ապրանքների արտահանման առումով՝ դեպի ԵԱՏՄ այլ երկրներ», - ասաց Վահան Քերոբյանը։

  • Կիսվել: